Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը հաշվարկում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը

Հասարակություն
bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.05մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 4.83մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման չորս գործերի և բաժնի կողմից հայտնաբերված մեկ խախտման համար հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 2.01մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական հինգ վարույթ: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ 9 գործով ութ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկվել է 1.75մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 54.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27.5հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: