Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ

Տնտեսություն
IMG_30.03.15_large

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սրբալույս Մյուռոնի կաթսան: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով մակագրված են «ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԿԱԹՍԱ», «CAULDRON FOR HOLY CHRISM», թողարկման տարեթիվը` «2014, ՌՆԿԳ» և նախշ: IMG_30.03.15_large111 Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9250 Քաշը 25,0 գ Չափը 27,0 x 47,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը մինչև 2500 հատ Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: