Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունահռոմեական ըմբիշները երկու մեդալ են նվաճել

Սպորտ
sport-borba3

Լեհաստանի Վալբժիխ քաղաքում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական անդրանիկ առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ըմբիշները նվաճել են երկու մեդալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, 75 կգ քաշային կարգից Կարապետ Չալյանն արժանացել է բրոնզե մեդալի` 3-րդ տեղի համար մրցամարտում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցչին: 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը, հաղթահարելով նախնական փուլերը, մտավ եզրափակիչ, սակայն վճռորոշ մենամարտում պարտվեց վրացի ըմբիշին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Հիշեցնենք, որ նույն առաջնության ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում հայաստանցի Վոլոդյա Ֆրանգուլյանը գրավել էր առաջին տեղը եւ հռչակվել չեմպիոն: