Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աղոթած էշ style ըստ Լևոն Բարսեղյանի (տեսանյութ)

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Գյումրիի ողբերգական դեպքերին անդրադառնալով՝ այսօր հայտարարեց, որ հանրության պահանջը չի կատարվել: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անընդհատ նամակներ է գրում ՌԴ իր գործընկերոջը, որոնք մնում են անպատասխան. «Սերժ Սարգսյանը, ըստ Սահմանադրության, ՀՀ անվտանգության երաշխավորն է: 2,5 ամիս է անցել, մենք չտեսանք որեւէ որակյալ խոսք, որ նման բաներ այլեւս տեղի չեն ունենա ՀՀ տարածքում: Կարծես ոչինչ չի եղել: Մարդն իր անգործությամբ ցույց տվեց, որ կապ չունի քաղաքացիների շահի հետ: Մարդիկ կան, ասում են՝ ի՞նչ անի այդ խեղճ մարդը: Պետք է տեխնիկական երաշխիքներ մշակի, ռուսներին ու մեր մասնագետներին նստեցնի մի սեղանի շուրջ, մշակի մի բան, որ անհնարին կդարձնի նման բաները»: