Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Փորձում ենք գալ հիշեցնել, որ կենդանի ենք» (տեսանյութ)

Աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուները ամեն օր հավաքվելու են կառավարության շենքի դիմաց՝ իրենց մասին հիշեցնելու համար։ Օդաչուները նշում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մինչեւ մարտ ամսվա սկիզբը լուծել իրենց հարցը։ «Մարտը վերջանում է, մարտի սկզբի համար խոսք էին տվել, փորձում ենք գալ հիշեցնել, որ կենդանի ենք»,- «Ա1+»-ին ասաց օդաչու Մաքսիմ Հակոբյանը։ 2006 թ. «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկ ճանաչվելուց հետո՝ 60-ից ավելի օդաչուները չեն ստանում իրենց հասանելիք թոշակները։ Իրենց գումարները պահանջող օդաչուներին խոստացել են, թե պարտքը կմարվի, երբ վաճառվի սնանկ ճանաչված ընկերությանը պատկանող Սեւանում գտնվող հողատարածքը։Սակայն տարիները անցնում են, հողատարածքը չի վաճառվում։ Օդաչուները վճռական են տրամադրված՝ պայքարելու են մինչեւ վերջ։