Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գիշեր ՀԲ-ն կքննարկի Հայաստանին տրվող 52 միլիոն դոլար վարկի հարցը

Տնտեսություն
World-Bank

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այս գիշեր քննարկելու է Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) հաստատման հարցը, որը 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ է: Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին: Այդ առթիվ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին վաղը հրավիրում է մամլո ասուլիս, որի ընթացքում համառոտ կներկայացվի ծրագիր, ինչպես նաև պատասխան կտրվի հարցերին: