Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետությունը չունի 54.000 դոլա՞ ր (տեսանյութ)

«Եղիազարյան ազգանունով մի երիտասարդ վիրավորվել է սահմանին և 54.000 դոլար գումար է պետք իր առողջացման համար: Եվ պատկերացնում եք՝ մեր պետությունը չունի այդքան գումար՝ այդ զինվորի համար»,- այսօր զայրացած հայտնել է ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նա շեշտել է, որ ներկայումս երիտասարդին թմրանյութ են ներարկում. «Սա է մեր ցավը: Բանակի մասին ենք խոսում, ծիծաղելի վիճակագրություն ներկայացնում: Ասում են՝ թող թուրքերը չլսեն այս դեպքերի մասին, արդեն լսել, պրծել են ու ծիծաղում են ձեզ վրա»,-նշել է պարոն Եղիազարյանը: Պարոն Եղիազարյանն անդրադարձել է նաև ապրիլի 24-ին Ժիրայր Սեֆիլյանի կողմից կազմակերպվող ցույցերին. «Սեֆիլյանը չի հավաքի էն հոծ բազմությունը, որը ձեր հերը կանիծի»,-իր խոսքն իշխանությանն է ուղղել նա: Ասում է՝ ինչի համար է պետք ձվերով հարվածել, դանակահարել, թող իշխանությունն իմանա, որ կյանքը բումերանգ է, և դա վաղը կգա, կընկնի իրենց գլխին. «Վաղը ես, Արամ Կարապետյանը և այլք պետք է աղաչենք, որ ձեզ հետ չվարվեն այնպես, ինչպես հիմա դուք եք վարվում»։ Նա ողջունում է Հիմնադիր խորհրդարանի՝ առանց ռեժիմի շարժումը, բայց ապրիլի 24-ին ցույց կազմակերպելը նա անիմաստ է համարում, ասում է՝ թող գոնե 25-ին լինի: