Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սլուցկի կոչեցյալները մեզ երրորդ, չորրորդ սորտի տե՞ղ են դրել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon-barseghyan

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Գյումրիի ողբերգական դեպքերին անդրադառնալով՝ այսօր հայտարարեց, որ հանրության պահանջը չի կատարվել: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անընդհատ նամակներ է գրում ՌԴ իր գործընկերոջը, որոնք մնում են անպատասխան. «Սերժ Սարգսյանը, ըստ Սահմանադրության, ՀՀ անվտանգության երաշխավորն է: 2,5 ամիս է անցել, մենք չտեսանք որեւէ որակյալ խոսք, որ նման բաներ այլեւս տեղի չեն ունենա ՀՀ տարածքում: Կարծես ոչինչ չի եղել: Մարդն իր անգործությամբ ցույց տվեց, որ կապ չունի քաղաքացիների շահի հետ: Մարդիկ կան, ասում են՝ ի՞նչ անի այդ խեղճ մարդը: Պետք է տեխնիկական երաշխիքներ մշակի, ռուսներին ու մեր մասնագետներին նստեցնի մի սեղանի շուրջ, մշակի մի բան, որ անհնարին կդարձնի նման բաները»: Լեւոն Բարսեղյանը հարց է ուղղում. «Ո՞վ է խնդրել հայ ժողովրդից, ո՞վ իրավունք ունի հայ ժողովրդի անունից խնդրել: Դուք ո՞վ եք, որ պետք է ձեզ խնդրենք: Սլուցկի կոչեցյալները մեզ երրորդ, չորրորդ սորտի տե՞ղ են դրել, կոնֆե՞տ եք մեզ տալիս: Իր կարծիքն էլ ասում է՝ ես գտնում եմ, որ դատը պետք է բաց լինի: Իսկ օրենքներ չկա՞ն: Ա՛յ Սլուցկի, ի՞նչ խնդրելու մասին է խոսքը: Երբ իշխանությունները երկրի գլխին չեն, սլուցկիները կգան այսպես զառանցանքներ կանեն: Խնդիրն այն է, որ Հայաստանը սեպտեմբերի 3-ից կորցրել է իր ինքնիշխանությունը: Սա դրա արդյունքն է». սա պատասխանն էր ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ Գյումրիում արված հայտարարությանը, որ Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում՝ ռուսական դատարանի կողմից՝ ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին: Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորեւ