Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում

Հասարակություն
e58b01420c4f7d5fae4e1c14517d196f

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: