Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը պարտվեց Ալբանիայում

Սպորտ
a1-albania-hajastan

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտվեց Ալբանիայի ազգային թիմին:   Մեր ֆուտբոլիստները վստահ սկսեցին հանդիպումը եւ արդեն 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի սուր փոխանցումից հետո գրանցվեց ինքնագոլ: Սակայն հետագայում Հայաստանի հավաքականը ետ քաշվեց եւ սկսեց մեծ ուժերով պաշտպանվել: Ալբանացիները ակամայից տիրեցին նախաձեռնությանը եւ սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել:   Արդյունքում՝ 70-րդ րոպեին մերոնք մնացին 10 հոգով, քանի որ երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, իսկ 77-րդ եւ 81-րդ րոպեներին մեր թիմը գոլեր բաց թողեց եւ պարտություն կրեց՝ 1:2:   Հայաստանի հավաքականը մեկ միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: Մեր թիմն արդեն 6 միավորով ետ է մնում երկու առաջատարներից՝ Դանիայից ու Ալբանիայից: