Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականին հարկավոր է միմիայն հաղթանակ

Կարևոր լուրեր Սպորտ
sport-hajastani-havaqakan1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Մեր ընտրանին Էլբասանում ուժերը կչափի Ալբանիայի ազգային թիմի հետ: Մարզական առումով խաղն անչափ մեծ նշանակություն ունի մերոնց համար, քանի որ միայն հաղթանակի դեպքում նրանք դեռ կպահպանեն եզրափակիչ փուլ մտնելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հանդիպումից առաջ հայտարարել է, որ թիմը խաղալու է միմիայն հաղթանակի համար, քանի որ մրցակիցը 4 միավոր ունի, իսկ մենք՝ 1: Նշենք, որ բուքմեյքերական գրասենյակներն ավելի շատ հավատում են Ալբանիայի հավաքականի հաղթանակին, որի համար սահմանվել է 1,93 գործակից: Հայաստանի հաղթանակը հավասար է 4,50 գործակցի, իսկ ոչ-ոքին՝ 3,30: Ալբանիա – Հայաստան ընտրական հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով 20:00-ին: