Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 մետրանոց Եռագույնը Պրահայից կուղևորվի Համբուրգ, այնուհետև Բեռլին

Քաղաքականություն
եռագույն

Շարունակվում է «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտիմասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանի այցը Եվրոպա, ով փորձում է Մեծ Եղեռնի 100ամյակին ընթառաջ ևս մեկ անգամ համախմբել սփյուռքի հայ համայնքներին և ֆլեշմոբ-ակցիաներիշնորհիվ ավելի լսելի դարձնել Ցեղասպանության ճանաչումը և հատուցումը պահանջող հայորդիներիձայնը: Սրապիոն Գևորգյանը «զինված» Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնով`Չեխիայի մայրաքաղաք Պրահայից կուղևորվի Համբուրգ, իսկ այնուհետև Բեռլին, որտեղ նախատեսվում ենհանդիպումներ և ֆլեշմոբ-ակցիաներ տեղի հայ համայնքների, դիվանագիտական ներկայացուցիչների,հոգևորականների, մտավորականների և Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայտնի հայմարզիկների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած 100 մետր երկայք ունեցողԵռագույնը ապրիլ ամսին կլինի Արարատի գագաթին, իսկ մինչ այդ կլինի Հայաստանի և Արցախի տարբերբնակավայրերում և սփյուռքում: Այսպիսով «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը ցանկանում է ևսմեկ անգամ ողջ աշխարհի ուշադրությանը ներկայացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրները: «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ