Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղերը վկայում են Լյուբիցի՝ հոգեսոմատիկ խանգարումների մասին. Ազատություն

Քաղաքականություն
lubic

Ֆրանսիայի հարավում աղետի ենթարկված A 320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի տանը կատարված խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են դեղեր՝ նախատեսված հոգեկան հիվանդություններով տառապողների բուժման համար, փոխանցում է գերմանական Welt am Sonntag թերթը՝ նշելով, որ ըստ քննիչների, դեղերը վկայում են Լյուբիցի՝ հոգեսոմատիկ խանգարումների մասին: Քննիչներից մեկը նաև հաղորդել է, որ 27-ամյա օդաչուն բուժում էր անցնում մի քանի նյարդաբանների ու հոգեբույժների մոտ: Ավելի վաղ հաղորդվեց, որ ոստիկանները խուզարկում են Լյուբիցիի բնակարանը և օդաչուի տանը հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա, քննիչները հայտարարեցին, որ երկրորդ օդաչուն հիվանդ է եղել, սակայն թաքցրել է այդ փաստը իր ղեկավարությունից: Մանրամասներն՝ այստեղ