Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծենք արվեստանոց, պարգևենք ժպիտ

Հասարակություն
հկ2

Մարտի 28-ին <<Պարգևենք ժպիտ>> երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ  Մուղդուսյան արվեստի կենտրոնում կայացավ  բարեգործական ցուցահանդեսի բացում,  ներկայացված  աշխատանքները վաճառվում են, դրանց    ողջ հասույթը տրամադրվելու է հատուկ կարիքներով երեխաների համար արվեստանոց ստեղծելուն: Այս պահին Մուղդուսյան արվեստի կենտրոնում ցուցադրված են <<Պարգևենք ժպիտ>>  ՀԿ-ի կամավորների նկարները, ինչպես նաև N2 հատուկ դպրոցի սաների ձեռագործ աշխատանքները:  Հենց այս դպրոցում էլ լինելու է ապագա արվեստանոցը՝ երեխաների համար: Միջոցառմանը ներկա էին նաև հատուկ դպրոցի սաները, ովքեր նկարեցին, լսեցին երաժշտություն և նույնիսկ երգեցին, մի խոսքով, լավ ժամանակ անցկացրեցին: Վերջում երեխաների՝ տեղում արված նկարները ցուցադրվեցին մյուս աշխատանքների հետ միասին: Ցուցահանդեսը բաց է մինչև հաջորդ շաբաթ օրը, մուտքն ազատ է: Կարող եք այցելել, դիտել աշխատանքները, ցանկության դեպքում գնել դրանցից մեկը՝ այդպիսով նաև  ձեր մասնակցությունն ունենալով արվեստանոցի ստեղծման կարևոր գործում:  Հասցե՝ Մաշտոց 14, բն. 9, հեռ.՝ 055660059, 099855977:   Պարգևենք Ժպիտ երիտ. ՀԿ նախագահ` Լիանա Մանուսաջյան