Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորեն Հովհաննիսյանը 60-ամյակը նշեց գոլով (տեսանյութ)

Սպորտ
xorik

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր ընկերական խաղ անցկացրին ԽՍՀՄ եւ աշխարհի վետերանների հավաքականները: Հանդիպումը նվիրված էր հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին: ԽՍՀՄ վետերանների թիմում հանդես եկան հոբելյարի նախկին թիմակիցները, ինչպես նաեւ ավելի ուշ սերնդի խաղացողներ: Աշխարհի հավաքական հրավիրվել էին հայտնի ֆուտբոլիստներ Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Նիգերիայից: Մասնավորապես՝ խաղին մասնակցեցին Եվրոպայի նախկին լավագույն ֆուտբոլիստներ Իգոր Բելանովը, Խրիստո Ստոիչկովը եւ Ժան-Պիեր Պապենը: Խորեն Հովհաննիսյանը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է հանդես գար երկու թիմերի կազմերում, սակայն նա նախընտրեց հավատարիմ մնալ իր նախկին երկրի՝ ԽՍՀՄ-ի հավաքականին: Հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, բավական գոլառատ ստացվեց եւ ավարտվեց 3:3 հաշվով: ԽՍՀՄ հավաքականի երկրորդ գոլը խփեց Խորեն Հովհաննիսյանը: Հանդիպման կազմակերպիչները խորհրդանշական ձեւով ճանապարհեցին հոբելյարին.  երգիչ Թաթա Սիմոնյանը Խորեն Հովհաննիսյանի համար կատարեց «Ամենալավը դու ես» երգը: Հիշեցնենք, որ այս խաղի տոմեսրի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության ֆոնդին: MHM94463 MHM94462 copy MHM94460 copy MHM94461 copy