Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրանք ընկան» խորագրով անհատական ցուցահանդես

Հասարակություն
qax

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքաիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Նրանք ընկան» խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Գեղանկարչուհի Լիանա Մկրտչյանն իր իններորդ անհատական ցուցահանդեսը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նկարչուհուն անհատական ցուցահանդեսի առթիվ և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է աջակցելու, հնարավորություն ըձեռելու երիտասարդ ստեղծագործողներին ներկայանալ արվեստասեր հասարակայնությանը։ Նկարչուհին շնորհակալություն է հայտնել ներկաներին, ապա ներկայացրել ցուցադրությունում ընդգրկված՝ Հայոց ցեղասպանության թեմայով երկու կտավները և նշել, որ ցուցահանդեսի խորագիր է ընտրել Շառլ Ազնավուրի երգերից մեկի վերնագիրը։   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն