Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձվեր եւ դանակահարություն Գյումրիի հանրահավաքի ժամանակ

Քաղաքականություն
danak

Գյումրիի հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Երբ հայտարարվեց,ո ր ելույթ է ունենալու Ժիրայր Սեֆիլյանը, մի քանի երիտասարդ ձվեր նետեցին հավաքի մասնակիցների ուղղությամբ։  Սադրանքը ազդեցություն չունեցավ, եւ ակցիան շարունակվում է։ Շուշիի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ մինչեւ ապրիլի 24-ը համբերելու են եւ չեն պատասխանելու։ Նա հայտարարեց, որ մեր երկրում ընտրություններով ոչինչ հնարավոր չէ փոխել։  Ըստ նրա՝ պետք է լինել ժողովրդի կողքին։ Նա բացատրեց՝ ինչու ապրիլի 24-ին են ժողովրդին հրավիրում դուրս։ Սեֆիլյանն ասում է, որ այդ օրը անկախ մեզնից բոլորս միավորվում ենք. լրջանում ենք։ Մենք պետք է հասկանանք, որ 1915թ մենք եւս  մեղք ունենք,քանի որ չունեինք պետականություն,  եւ պետք է ամեն ինչ անենք, որ ներկայիս պետականությունը պահպանենք։ Նա կոչ արեց սննդով եւ հագուստով գալ եւ մասնակցել իրենց շուրջօրյա միջոցառումներին։ Ի դեպ, հավաքի ժամանակ դանակահարել են Հիմնադիր  խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին։ Նրան  տեղափոխեցին հիվանդանոց։ Բարեբախտաբար,  վնասվածքը լուրջ չէ։ Դանակահարության ժամանակ հրապարակում ոստիկաններ կային։ Նա ճանաչել է իրենց դանակահարողին։ Հավաքից հետո  մի կին մեղադրեց կազմակերպիչներին՝ Գյումրիի անդորրը խանգարելու համար։ Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից