Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջել են հանել «100-ամյակը առանց ռեժիմի» պաստառը

Քաղաքականություն
himnadir1

Քիչ առաջ լուր ստացանք, որ «100-ամայկը առանց ռեժիմի» շարժման Եղեգնաձորի գրասենյակ է այցելել որպես Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի պետ ներկայացած անձնավորություն, պահանջել է հանել շինության վրա փակցված «100-ամյակը առանց ռեժիմի»  պաստառը՝ պատճատաբանելով, որ քաղաքապետարանից թույլտվություն չկա։ Գրասենյակի աշխատակիցը հորդորել է խոսել գրասենյակի պատասխանատուի հետ, սակայն վերջինս հրաժարվել է։ Տեղեկացնենք, որ գրասենյակը տեղակայված է մասնավոր տարածքում։ Հարգանքով` «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում