Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հարցը տեղափոխվել է ամառային նստաշրջան. armtimes.com

Քաղաքականություն
mied

Ապրիլի 20-24-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության հարցը չեղյալ է համարվել: Այս մասին «ՀԺ»-ն տեղեկացավ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից: Հայաստանի դատավորի ընտրության հարցը տեղափոխվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջան, քանի որ ՀՀ իշխանությունները չեն հասցրել սահմանված ընթացակարգային ժամկետներում կատարել համապատասխան գործողությունները: Մեր տեղեկություններով, իշխանությունը սպասում է ԵԽԽՎ համապատասխան խորհրդատվական խմբի եզրակացությանը, որպեսզի հայաստանյան մրցույթում հաղթող ճանաչված երեք թեկնածուների ցանկը ՀՀ-ի անունից պաշտոնապես ներկայացնի ԵԽԽՎ-ին: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում