Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Դանիելյանը գրավեց առաջին տեղը

Սպորտ
sambo

Հայաստանը ներկայացնող սամբիստ Աշոտ Դանիելյանը առաջին տեղն է զբաղեցրել Մոսկվայում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Աշոտ Դանիելյանը, 90 կգ քաշայինների մրցաշարում հաղթելով նախնական փուլերի արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ նա պարտության մատնեց ռուսաստանցի Վիկտոր Օսիպենկոյին: Մրցաշարի առաջին օրը մեդալ նվաճեց նաեւ Վահե Օթարյանը, որը մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե պարգեւի: