Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ, թուրք և սիրիացի դերասանները կներկայացնեն ինտերակտիվ թատրոն

Հասարակություն
tatron

Երևանում կանցկացվի «Ազատ են խոսքերը, մարմինները, մտքերը» թեմայով ներկայացում ինտերակտիվ թատրոնի մեթոդի կիրառմամբ, որի ընթացքում հանդիսատեսը կարող է ստանձնել կարևոր դեր՝ փոփոխելու, քննադատելու կամ վերաձևակերպելու ներկայացման ընթացքը և/կամ ավարտը: Ներկայացմանը մասնակցում են հայ, թուրք և սիրիացի դերասաններ: Այն տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մեծ դահլիճում (հիմնական մասնաշենք) (Բաղրամյան պող. 40): ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է: Ներկայացմանը նախորդել են Երևանում (հոկտեմբեր, 2014) և Թուրքիայում (մարտ, 2015) կազմակերպած ինտերակտիվ թատրոնի հմտությունների և կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ մասնագիտական սեմինարներ՝ Լոնդոնի ԱԶ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, փորձագետ Ջոնաթան Չադվիքի ղեկավարությամբ: Վարժանքների, քննարկումների և պատմությունների փոխանակման միջոցով երիտասարդները կամփոփեն իրենց աշխատանքները՝ հիմք ընդունելով Բերտոլդ Բրեխտի «Նա, ով ասաց Այո, Նա, ով ասաց Ոչ» պիեսը: Աշխատանքների նպատակն է նպաստել ինքնությունների և հիշողությունների փոփոխման գործընթացին՝ հանդիսատեսին տանելով դեպի մարդկայնացում (հումանիզացիա) և ազատություն: Մասնագիտական սեմինարները և ներկայացումները «Միջմշակութային կամուրջ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև» ծրագրի մաս են, որը իրականացնում է «Ֆորում թատրոն» ՀԿ-ն (Հայաստան) համագործակցելով Թուրքիայում գործող «Ad.dar կենտրոն»-ի հետ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: