Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 10-ից գյուղը ջրազրկված էր. օգնության է հասել 911-ը

Հասարակություն
e9ae196484f264358002f205034e6f85

Մարտի 27-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի, որ Ծաղկահովիտ գյուղում մոտ 1 ամիս է ջրամատակարարումը դադարեցվել է. գյուղի կենցաղային կարիքները հոգալու համար անհրաժեշտ է ջուր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.10-ին կապ է հաստատվել Ծաղկահովիտի գյուղապետի հետ, ով հավաստիացրել է, որ ս.թ. մարտի 10-ից գյուղը ջրազրկված է` ջրագծերի սառած լինելու պատճառով. անհրաժեշտ է 12 տ ջուր: Ժամը 12.27-ից մինչ 20.32-ը հրշեջ-փրկարարները Կանիաշիր գյուղից Ծաղկահովիտ գյուղ են տեղափոխել ընդհանուր 12 տ ջուր։ ՏԿԱԻՆ