Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե գյուղապետն իրեն ընտրական արբիտր է համարելու, բան չի փոխվի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
783fb4afe085a252eef6b69c9df6ae3e

2014թ Հայաստանի առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթուղթը  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար խիստ մտահոգիչ էր. «Բոլոր կառույցների հնչեցրած բոլոր գնահատականները ՀՀ մասին խիստ բացասական են: Չկա որեւէ մարդու իրավունքների, ժողովրդավարության, տնտեսության եւ ընդհանրապես ՀՀ վերաբերող որեւէ դրական տեղաշարժ»։ Եվրահանձնաժողովի փաստաթղթում նշված է նաեւ, որ մարդու իրավունքների, դատական համակարգում եւ հավաքների ազատության բնագավառներում սահմանափակ առաջընթաց է գրանցվել: ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի ժխտում, որ կան խնդիրներ, սակայն ՀՀ իշխանությունները շահագրգռված են լուծել դրանք. «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որ նախաձեռնել է հանրապետության նախագահը, դրա վառ ապացույցն է, որ կան խնդիրներ դատաիրավական, մարդու իրավունքների, հավաքների ազատոթյունների իմաստով: Ու այդ ամենը պահանջում են սահմանադրական նոր լուծումներ»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լուրջ ակտիվացում է նկատում ՀՀ-ԵՄ հարաբերություններում:  Բայց Ռիգայում մայիսին կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին, նրա համոզմամբ, վերջնական փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ ԵՄ-ի հետ  համագործակցության   փաստաթուղթը պետք է  ներառի  ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մասը.   «Դա չի կարող չներառվի, քանի որ ՀՀ ապրանքաշրջանառության կեսը ՌԴ հետ է, կեսը պլյուս մի քիչ ավելին` ԵՄ հետ: Տնտեսական այն մասով, որ չի հակասելու մաքսային միության մեր պայմանագրային պարտավորություններին, ես կարծում եմ, որ տնտեսական ինչ-որ մի հատված ներառված անպայման կլինի»: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝ «արդեն իսկ կա հստակ ընկալում, որ մասնավորապես արեւելյան գործընկերության երկրների հետ պետք է տանել առանձին աշխատանք, եւ այն ձեւաչափը, որ առաջարկվում էր եվրոպական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արեւելյան գործընկերության բոլոր 6 երկրների համար, դա իրենք էլ գնահատեցին, որ անընդունելի տարբերակ է»: Նաիրա  Զոհրաբյանի համար հատկանշական էր, որ ԵՄ-ն վերջապես անդրադարձել էր քվեարկությունից հետո  ընտրացուցակների հրապարակման   խնդրին. «Շատ լավ է, որ իրենք ընդունում են, որ այս խնդիրը կա: Ամենակատարյալ, ոսկերչական մակարդակի հասցված ԸՕ-ն էլ, եթե չկա քաղաքական կամք, եթե մեր այս արատավոր ընտրական համակարգերը շարունակվելու են, եթե վարչական ռեսուրսը կիրառվելու է, եթե ամեն մի գյուղապետ ընտրությունների օրն ինքն իրեն այդտեղ համարելու է ընտրական արբիտոր, եւ ինքն է որոշելու ընտրությունների ընթացքը, որեւէ բան չի փոխելու»: Ի դեպ, Հանրապետական կուսակցության ներկացուցիչները վստահեցնում են՝   Եվրահանձնաժողովի բոլոր այն առաջարկություններն ու դիտողությունները, որոնք ընդունելի կլինեն ՀՀ իշխանությունների կողմից, կիրականացվեն: