Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Դանիելյանը նվաճեց աշխարհի գավաթը

Սպորտ
2015-Ashot-Kharlampiev

Մարտի  27-ին Մոսկվայում  մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը» , որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ: Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով, կրկնակի ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը՝,  մեր ամենահեղինակավոր մարզիկը՝ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացրեց մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը: Մեկ մեդալ էլ այսօր նվաճեց Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը:   www.sambo.am