Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիսերտացիա՝ «Լեռնային Ղարաբաղ՝ բացահայտման հիացմունք» թեմայով

Քաղաքականություն
դիսերտացիա

Մարտի 27-ին Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքի Հանրային մենեջմենտի և տարածքային կառավարման պետական ինստիտուտում /IMPGT/ տեղի է ունեցել հանրային մարքետինգի և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների ավարտական դիսերտացիաների պաշտպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի համար տարածքային մարքետինգի և հաղորդակցության ռազմավարության մշակումը թեմայով: Թվով երեսունհինգ ուսանողներ պաշտպանել են «Լեռնային  Ղարաբաղ՝ բացահայտման հիացմունք», «Լեռնային Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Լեռնային Ղարաբաղ՝ մի տարածք, մի ինքնություն, մի ծրագիր»,  «Չասեք ոչ մեկին» և «Կովկասի մարգարիտ Լեռնային Ղարաբաղ» վերնագրովիրենց դիսերտացիաները: Դրանցում ուսանողները ներկայացրել են իրենց առաջարկները այն հարցի շուրջ, թե հաղորդակցության և մարքետինգի ինչպիսի ռազմավարություն պետք է որդեգրի արտերկրում շատերին անծանոթ Լեռնային Ղարաբաղը՝ զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում գրավչությունը մեծացնելու նպատակով: Ժյուրին, որի կազմում էին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ,պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, շրջանակի անդամ սենատորներ Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը,ինստիտուտի դասախոս, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար ՖիլիպԳալլոն, ֆակուլտետի դեկան Քրիստոֆ Ալոն և Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, լավագույն աշխատանքներ է  ճանաչել «ԼեռնայինՂարաբաղ՝ թաքնված գանձ» և «Չասեք ոչ մեկին» վերնագրերով դիսերտացիաները: