Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնյակի գործարանը 500 միլիոնի վնաս է կրել (տեսանյութ)

Քաղաքականություն
konyak

Հայկական արտահանող ընկերությունները տնտեսական զգալի վնասներ են կրել՝  ռուբլի-դրամ տատանումների պատճառով։ Օրինակ՝  Պռոշյանի կոնյակի գործարանը հոկտեմբերի վերջից մարտ ամսվա սկիզբն  ընկած ժամանակահատվածում,  ունեցել  է  ավելի քան 500 միլիոն դրամի  կորուստ. «Ռուբլու կուրսը մենք ընդունել ենք 12, ու բոլոր պայմանագրերը, գործարքները հաշվարկել ենք այդ կուրսով, և փաստացի ստացած գումարների օրվա դրությամբ բանկային քաղվածքներում իրական , ռեալ վնասները կազմել են այդքան գումար»,-շեշտում է Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Ավիկ Գասպարյանը։ Ձեռնարկատերերը խնդիրներ ունեն ոչ միայն արտահանման, այլ նաև  վարկավորման հետ կապված։ «Մենք դոլար ենք վերցրել, մեզ  վարկ են տվել դոլարով, 350-360-ով մանրել ենք, իսկ հիմա 480-500 ա կուրսը։ Այդ ո՞ր գործարանը կարա էդքան շահույթ ստանա, որ կարողանա սրա տակից դուրս գալ»,- ասում է ձեռնարկատեր Սերժիկ Մովսիսյանը։ Այս և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված,  Էկոնոմիկայի նախարարությունը ստացել է ավելի քան 20 դիմում։ Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը  ստեղծված իրավիճակը բացատրում  է միայն մեկ շուկայից զգալի կախվածություն ունենալու հանագամանքով։ Այս կապակցությամբ նա  նշում է. «Նման ռիսկերից խուսափելու համար ամենակարևորը, որպեսզի ընկերությունները առաջին հերթին աշխատեն իրենց արտադրանքի մրցունակության բարձրացման վրա, ինչես նաև պետության աջակցությամբ փորձեն դիվերսիֆիկացնել իրենց շուկաները»։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համոզմամբ՝ այս պայամաններում ամենակարևորը դրամն արժեվորելն է։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է դոլարային վարկավորումից անցում կատարել դրամային վարկավորման։ ԱՎԾ-ի  տվյալների համաձայն՝ մարտի 20-ի դրությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են 27,7 %-ով, որից արտահանումը նվազել է 25, 2 %-ով, իսկ ներմուծումը՝ 28,6%-ով։  Մանրամասները՝ տեսանյութում