Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանադրությունը կարվում է նախագահների հագով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sahmanadrutyun

Հայաստանի Սահմանադրությունն ի սկզբանէ, եղել է ոչ կատարյալ, ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Ըստ նրա՝  թեեւ Սահմանադրությունն  ունի վերանայման կարիք, սակայն այսօր  իշխանությունը բարեփոխելով այն՝ այլ հարց է լուծում։ Բարեփոխումները  չպետք է լինեն  Սերժ Սարգսյանի վերարտադրության նպատակով։ Այս տեսակետն է հայտնում <Ժառանգություն> կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը. <Մենք հատուկ ԼՏՊ-ի հագով սահմանդրություն  կարեցինք, հետո 2005- ին հարմարեցվեց Քոչարյանի, հիմա Սերժը, կամ իր հաջորդների անվտանգությունն է ապահովում, կամ ուզում է  գնալ խորհրդարանով կառավարման, ինչպես Բրեժնեւը>: Ասել,  թե բարեփոխումները գործող իշխանության վերարտադրության համար են արվում՝ չափազանց հեշտ է,- նկատում է դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Նախ պետք է   մարդկանց բացատրել, թե ինչու  են անհրաժեշտ բարեփոխումները: Սահմանադրական փոփոխություններից խոսելիս՝ Արմեն Մարտիրոսյանը  չի  շրջանցում   ընտրակեղծիքների հարցը, որոնց արդյունքում է  Սերժ Սարգսյանը եկել իշխանության։  ՀՀԿ պատգամավորը չի կարողանում չարձագանքել.<<Էնքան դժվարա, արդեն ամեն անգամ ոչիլի պատմությունն են սարքում>>։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն արդեն հավանություն է տվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։