Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուսինը կնոջ ուղեբեռի մեջ փամփուշտ է դրել. ահազանգ «Զվարթնոց»-ում

Հասարակություն
db2e4fbd56775eaa4d4c16157f9708b0

Մարտի 25-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  Երևան-Թեհրան չվերթի ուղևորուհի, 1968 թ. ծնված Կատայոն Շ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տ/չ փամփուշտ: Կատայոն Շ.-ն հայտարարել է, որ փամփուշտն իր ուղեբեռի մեջ է դրել ամուսինը` 1965 թ. ծնված  Հուսեյն Մ.-ն։ Կատայոն Շ.-ն և Հուսեյն Մ.-ն  բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժին։ Կատարվում է քննություն: