Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ամենալավ նվերը մեր չուզողներին` ըստ Արմեն Ռուստամյանի (տեսանյութ)

Ազգային Ժողովի խմբակցություններից ոչ մեկը Ցեղասպանության 100 ամյակի օրը իշխանափոխություն իրականացնող Ժիրայր Սեֆիլյանի կողքին չի լինի: «Կոնկրետ ապրիլի 24-ի օրով չի կարելի որեւէ բան նախաձեռնել,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելում է՝ «Մենք դեմ ենք քաղաքական պայքարը կապել ապրիլի 24-ի հետ»։ Դաշնակցությունը դեմ է որեւէ իշխանափոխության շարժման նույնիսկ հաջորդ օրերին, ի վերջո ապրիլի 24-ով չի ավարտվում Ցեղասպանության 100-ամյակը. «Եթե էդ նպատակն ունեն, մենք չենք կարող միանալ որեւէ ուժի հետ, ես պարզ եմ, չէ՞, ասում»։