Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի հանքի փոշին կարող է տարածվել մինչեւ 30 կմ հեռավորության վրա. Էկոլուր

Հասարակություն
amulsar-353x265

Անկախ փորձագետները շարունակում են իրենց կարծիքը ներկայացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ ցիանային արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ: www.aarhus.am կայքում հրապարակվել է Սեյրան Մինասյանի կարծիքը, որում ասված է. «ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերն ու ՇՄԱԳ-ը մանրամասնորեն մշակված են և ներառում են շրջակա միջավայրին վերաբերվող հիմնական ասպեկտները՝ հանքավայրի բացման, շահագործման, փակման և հանքի փակումից 5-ամյա ժամանակահատվածներում: Ծրագրում հանքավայրի բացման, շահագործման փակման և ռեկուլտիվացիոն գործընթացները նկարագրված և ներկայացված են ՇՄ վրա գործնականում զրոյական կամ հասանելի նվազագույն ազդեցությամբ: Նախագծային փաստաթղթերում ներկայացված են. • մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես տարածքի էկոհամակարգի ներկայիս էկոլոգիական վիճակի վերլուծություններն ու գնահատականները, որոնք հիմնված են վերջին տարիների, այդ թվում նախագծողների կողմից նպատակային կատարված մոնիտորինգային հետազոտությունների հիման վրա, • հանքավայրի շինարարության ընթացքում և հետագա շահագործման գործընթացում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի, ընդհանրապես էկոհամակարգի և էկոհամակարգային ծառայությունների վրա ազդեցությունների ձևերը, չափը՝ ըստ էկոլոգիական վիճակի բնութագրման առանձին ցուցանիշների և կանխատեսումային մոդելների կիրառմամբ հիմնավորված գնահատականների, • վերջնական փուլում՝ հանքավայրը շահագործումից հանելուց հետո էկոհամակարգի առանձին բաղադրիչների և ընդհանուր էկոհամակարգի վիճակի մեթոդապես հիմնավորված կանխատեսումներն ու գնահատականները։ Նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծում և ՇՄԱԳ-ում առկա են որոշ թերություններ և բացթողումներ: Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագծում ու ՇՄԱԳ-ում հաշվի չեն առնված շրջակա միջավայրի վրա ներգործության որոշ էֆեկտներ, որոնք բացահայտվել են և առկա են Հայաստանում գործող նմանատիպ այլ հանքավայրերի բաց շահագործման ընթացքում: Առաջին թերությունը կապված է հանքավայրից տարածվող փոշով գետավազանների էկոհամակարգերի հնարավոր աղտոտման թերագնահատման հետ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում