Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այսօր մեկնարկեց «Գրքի Բանկ»-ը (տեսանյութ)

Այսօր մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «Գրքի Բանկ՝ նվիրատվության տաղավար» նախագիծը, որը Հայաստանում իրականացվում է սկսած դեռևս 2013թ-ից։ Ծրագրի շրջանակներում հավաքված ողջ գրականությունը փոխանցվում է զորամասեր, սահմանամերձ համայնքների դպրոցների գրադարաններ, մանկական խնամքի կենտրոններ և այլ հաստատություններ։ Ծրագրին կարող է մասնակցել ցանկացած ոք՝ ըստ ցանկության, նվիրաբերելով գիրք կամ գրքեր։ «Սա շատ դրական ծրագիր է , և մեր համաքաղաքացիների դրական արձագանքներին է արժանացել, ըստ այդմ էլ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու»,-նշում է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։