Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հյուրանոցների գները բարձրացել են 30-40 %-ով (տեսանյութ)

Հայաստանում հյուրանոցների գները վերջին մի քանի ամսում բարձրացել են՝ 30-40 տոկոսով. Այսօր հայտարարեց «Արմենիա Թրեվլ» տուրիստական գործակալության ղեկավար Մարինե Կպրյանը. «Նրանք այդ բարձրացումը կապում են դրամի արժեզրկման հետ, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ՀՀ ժամանող մեծաթիվ այցելուների հետ»։ Տիկին Կպրյանը նշում է, որ այս ամիսներին Հայաստան այցելությունների թիվը եռապատիկ շատ կլինի նախորդ տարիների համեմատ։ Բազմաթիվ հյուրանոցներում անգամ ազատ տեղեր արդեն չկան. «Դրանք հիմնականում պետական այցեր են լինելու ու տուրիստական ընկերությունների հետ շատ կապ չունեն։ Իսկ հյուրանոցներում տեղ չլինելու պատճառով մենք տուրիստական խմբերին չենք կարողանում ընդունել»: