Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրպանահատություն՝ թիվ 39 երթուղու ավտոբուսում

Հասարակություն
g_image.php_

Մարտի 25-ին, ժամը 20.30-ին, 1983 թ. ծնված  Արմենուհի Ի.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտ, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են տարբեր քարտեր և 1500 ՌԴ ռուբլի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, ով մարտի 26-ին, ժամը 12.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով դրամապանակը: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն