Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-ամյակի առիթով հյուրանոցները լեփ-լեցուն են (տեսանյութ)

Հասարակություն
4cabdf70a261c4ba3eda71ea1846ba8e

Հայաստանում հյուրանոցների գները վերջին մի քանի ամսում բարձրացել են՝ 30-40 տոկոսով. Այսօր հայտարարեց   «Արմենիա Թրեվլ» տուրիստական գործակալության ղեկավար Մարինե Կպրյանը. «Նրանք այդ բարձրացումը կապում են դրամի արժեզրկման հետ, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ՀՀ ժամանող մեծաթիվ այցելուների հետ»։ Տիկին Կպրյանը նշում է, որ այս ամիսներին Հայաստան այցելությունների թիվը եռապատիկ շատ կլինի նախորդ տարիների համեմատ։ Բազմաթիվ հյուրանոցներում անգամ ազատ տեղեր արդեն չկան. «Դրանք հիմնականում պետական այցեր են լինելու ու տուրիստական ընկերությունների հետ շատ կապ չունեն։ Իսկ հյուրանոցներում տեղ չլինելու պատճառով մենք տուրիստական խմբերին չենք կարողանում ընդունել»: Տուրիստական գործակալությունները այս շրջանում ստիպված սկսել են աշխատել անշարժ գույքի գործակալությունների հետ   եւ զբոսաշրջիկներին հիմնականում տեղավորում են բնակարաններում: Այս շրջանում Հայաստան այցելել ցանկացողները հիմնականում սփյուռքահայեր են ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Ղազախստանից։ Խոսելով Հայաստան տուրիստական այցելությունների մասին՝ Մարինե Կպրյանը վստահեցրեց, որ չնայած մեր երկիրը մասսայական տուրիստական կենտրոն չէ, բայց տարեցտարի զբոսաշրջիկների թիվը ավելանում է. «Մենք ունենք պատմամշակութային ու առողջարարական տուրիզմ, որը մեծ պահանջարկ ունի։ Հետո արդեն հայտնի ենք որպես հին, հյուրընկալ երկիր։ Ամբողջ աշխարհում հայտնի է նաեւ մեր խոհանոցը»: