Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Մերդինյանը դարձյալ առաջին տեղը գրավեց

Սպորտ
sport-gimnastika

Հայաստանի մարմնամարզիկները կրկին հաջող հանդես եկան Դոհայում ամեն տարի անցկացվող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Նժույգթափեր մրցաձեւում մեր 30-ամյա մարզիկ Հարություն Մերդինյանը երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը և արժանացավ ոսկե մեդալի: Այս մրցումներում մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Արթուր Դավթյանը: Օղակների վրա վարժության նախորդ տարվա հաղթող Արթուր Թովմասյանն այս անգամ ցույց տվեց երկրորդ արդյունքը և բավարարվեց արծաթե մեդալով: Վահագն Դավթյանն այդ մրցումներում գրավեց 4-րդ տեղը: Այսօր տեղի կունենան մնացած 3 մրցաձեւերի (հենացատկ, պտտաձող եւ զուգափայտ) եզրափակիչները: Մեր մարմնամարզիկներից մեդալի հավակնում է անցած տարվա հենացատկի մրցաշարի հաղթող Արթուր Դավթյանը: