Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԴԿ-ն խորհրդի նիստ է գումարել

Քաղաքականություն
14cb5c621da1a5e0fe1d35b867308c15

2015թ. մարտի 26-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) կենտրոնական գրասենյակում կայացավ կուսակցության Հանրապետական խորհրդի նիստը: Քննարկվեցին հետևյալ հարցերը. 1. ՀԴԿ VIII համագումարը հրավիրելու հարցը: 2. Աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կողմից հայտարարված հանրահավաքին մասնակցելու հարցը: 3. Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հարցը: ՈՐՈՇՎԵՑ՝ Կուսակցության VIII համագումարը հրավիրել 2015թ. հունիսի 13-ին: Ելնելով ՀԴԿ ծրագրային գաղափարական դրույթներից, և նրա հիմքում ընկած սոցիալական արդարության սկզբունքի կենսագործման անհրաժեշտությունից, մասնակցել աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ 2015թ. մայիսի 1-ին ՍԴՀԿ-ի կողմից հայտարարված հանրահավաքին՝ ներգրավելով ինչպես կուսակցության տարածքային և երիտասարդական կառույցները, այնպես էլ մեզ հետ սերտորեն համագործակցող հասարակական հատվածի կազմակերպությունները: Այդ նպատակով առաջարկել ՍԴՀԿ-ին ստեղծել միասնական կազմակերպական գործողություններ իրականացնող մարմին (շտաբ): Սկսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթների քննարկումը և ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և հանրությանը ներկայացնել ամփոփ եզրակացություն իր դիրքորոշման և մոտեցումների վերաբերյալ: Հատուկ քննարկման առարկա է դառնալու կառավարման համակարգի փոփոխման հարցը: Միաժամանակ, խորհուրդը վերահաստատում է կուսակցության այն դիրքորոշումը, որ գործող սահմանադրությունը որևէ կերպով չի կաշկանդում այսօրվա իշխանություններին՝ համակարգային կերպով լուծելու երկրում կուտակված սոցիալ-տնտեսական լուրջ և հրատապ խնդիրները, կազմաքանդելու օլիգարխիկ-մենաշնորհային համակարգը, իրագործելու սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության գործառույթները, ապահովելու մարդու կենսական իրավունքները, որպիսիք են՝ աշխատանքը, արժանավայել աշխատավարձը, բավարար կենսաթոշակը և այլն: ՀԴԿ մամուլի ծառայություն Երևան, 27.03.2015թ.