Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԿՈՒ-ներում տնօրեն դառնալու համար հավաստագրում կանցկացվի (տեսանյութ)

Հասարակություն
nkar00001

Մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում   տնօրեն աշխատելու բոլոր հավակնորդները այսուհետ կանցնեն հավաստագրում: ԿԳՆ- ն այս որոշումը կայացրել է նախորդ տարի: Վերջնաժամկետ սահմանվել է այս տարվա օգոստոս ամիսը: Հավաստագրում պետք է անցնեն թե պետական, թե մասնավոր ՄԿՈւ- ների տնօրենները; ԿԳՆ Միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը նշեց, որ այս պահին հավաստագրումը տարծվում է անժամկետ պայմանագրով աշխատող պետական ուսումնական հաստատությունների տնօրենների վրա. « Նրանք մինչեւ օգոստոսի մեկը պարտավոր են անցնել հավաստագրում ու դրանից հետո միայն իրենց ուսումնական հաստատությունում մասնակցել տնօրենի մրցույթին»։ Իսկ այն տնօրենները, որոնք աշխատում են ժամկետով կնքված պայմանագրով, կարող են հավաստագրում անցնել հաջորդ տարիներին: Ռոբերտ Աբրահամյանը նշեց, որ հավաստագրումը անցնելու համար տնօրենները պետք է իմանան այն կարեւոր գործիքակազմը, որին պետք է տիրապետի ուսումնական հաստատությունում աշխատող յուրաքանչյուր տնօրեն: «Ա1+»- ի հարցին, թե ինչու է որոշվել հավաստագրում անցկացնել. Գուցե բողոքներ են եղել ուսումնական հաստատությունների տնօրեններից, կամ ուսումնասիրություններ են կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ նրանք չեն համապատասխանում տնօրենի չափանիշներին, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «ՄԿՈՒ համակարգը բարեփոխումների փուլ է թեւակոխել: Մենք տարբեր ուսումնասիրություններ ենք անցկացվում, որի արդյունքում հասկացել ենք, որ պետք է կառավարման ավելի բարձր որակ ունենալ ուսումնական հաստատություններում: Քանի որ հանրակրթական ոլորտում այս մեխանիզմով արդեն ստացել էինք դրական արդյունքներ, որոշեցինք այստեղ էլ կիրառել»; ԿԳՆ Միջին մասնագիտական կրթության վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի մարզերում կվերանորոգվի ու կնորոգվի հինգ ուսումնական հաստատություն Իսկ Երեւանում եւ Գյումրիում երկու մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց;