Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քեթրին Գրուպ»-ը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

Տնտեսություն
37d73403a2fd25eb16daf0ac93b0a215

«Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանի հայտարարությունը. Հաշվի առնելով մամուլում  վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած  հրապարակումները, հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ։ Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝   «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում,  «Նուռ» խանութների ցանցում և այլն։ Բացի այդ, ԶԼՄ-ները բազմիցս ուսումնասիրել են շուկայում առկա իրավիճակը և փաստել, որ ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել, և նույնիսկ ծիրանի` ռեկորդային 1500-2000 ՀՀ դրամ գնի պարագայում բանանի գինը մնացել է կայուն՝ 700-800 ՀՀ դրամի սահմաններում։ Ինչ վերաբերում է hնչեցված 1300 ՀՀ դրամ արժեքին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  բանանը այդ գնով վաճառվում է  Ադրբեջանում, իսկ Վրաստանում՝ 950-1270 դրամ, Ռուսաստանում՝ 900-1200 դրամ: Եվրոպական երկրներում գինը տատանվում է 1200-1750 դրամի սահմաններում: Անհրաժեշության դեպքում «Քեթրին Գրուպ» ընկերությունն իր  պատրաստակամությունն  է  հայտնում տրամադրել   համապատասխան տեղեկատվություն: Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ ՏՄՊՊՀ նախագահին հիշեցրեց ՀՀ-ում մենաշնորհների մասին ու մասնավորապես նշեց, որ Ավստրիայում բանանն արժե 500 դրամ, իսկ ՀՀ-ում` 1300 դրամ. «Այստեղ եւս կա մենաշնորհ, որը տիրապետում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը: Այս փաստերը ուսումնասիրե՞լ եք ու արե՞լ եք համապատասխան հետեւություններ: Հայտնի է, որ առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ՀՀ բանան չեն ներկրում...»։