Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգության» պատասխանը ՀՀ վարչապետին

Քաղաքականություն
d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a

Պարոն Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ Երևան, Հայաստանի Հանրապետություն Հարգելի պարոն Աբրահամյան, Ի պատասխան Ձեր 20.03.2015թ. N 01/41.1/4250-15 գրության Երկրի զարգացումն ապահովելու համար կարևորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե այն ձևավորվի որոշակի սկզբունքների հիման վրա, որպեսզի չկրկնի նախկինում ձևավորված նույնանման հանձնաժողովների սխալները: Մեր առաջարկություններն են. 1. Խորհրդի ղեկավար օղակում պետք է ընդգրկված լինեն ինչպես պետական, այնպես էլ ընդդիմադիր ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խորհրդի անդամներ: Խորհրդի նախագահությունը պետք է իրականացվի ռոտացիոն սկզբունքով` պետական, ընդդիմադիր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ սկզբունքով, 2. Խորհրդում ընդգրկվելիք հասարակական կազմակերպությունները պետք է ունենան զգալի ներկայություն (5 ներկայացուցիչ),ովքեր պետք է խորհրդի մյուս անդամների հետ ունենան հավասարազոր քվեարկելու իրավունք: Քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչները պետք է ներկայացնեն առնվազն 3-4 տարվա հակակոռուպցիոն արդյունավետ գործունեություն իրականացրած հասարակական կազմակերպություններ կամմիություններ, 3. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը պետք է ունենա ոչ միայն խորհրդատվական գործառույթ, այլև օժտված լինի իր գուծունեության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա պետական կառավարման մարմիններին դիմելու և համապատասխան գործ հարուցելու պահանջով հանդես գալու իրավունքներով, 4. Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մշտական, վճարովի հիմունքներով գործող աշխատակազմ, 5. Աշխատակազմում պետք է գործի փորձագիտական խումբ, 6. Խորհրդին առընթեր ստեծված հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում աշխատելու նպատակով հրավիրվածները պետք է աշխատեն վճարովի հիմունքներով, 7. Առնվազն 3 ամիսը մեկ անգամ աշխատակազմի փորձագիտական խումբը և մոնիտորինգի հանձնաժողովը համատեղ պետք է Խորհրդին ներկայացնեն տվյալ ժամանակահատվածում իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույց, 8. Խորհուրդը պետք է սերտորեն համագործակցի այլ պետական կառավարման մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարելու գործառույթ ունեցող կամ այդ նպատակով ստեղծված կառույցների հետ: Այս առաջարկություններն ընդունելու դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստ է քննարկել և իր մասնակցությունը բերել հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատանքների կազմակերպմանը: Հարգանքով՝ Ռուբիկ Հակոբյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն