Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արմեն Աշոտյանին

Պաշտոնական
լղհ4

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է նախարարի պարբերական դարձած այցերը՝ գոհունակություն հայտնելով համագործակցության մակարդակից: Ա. Հարությունյանը ներկայացրել է իր դիտարկումները միջհամալսարանական համագործակցության, կիրառական գիտությունների խթանման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ նախանշվող ծրագրերը կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ կապահովեն: Ա. Աշոտյանը համառոտ անդրադարձել է նախարարությունների փոխհամագործակցության վերջին արդյունքներին, ինչպես նաև ներկայացրել առաջիկա ծրագրերի որոշ մանրամասներ: Նա հավաստիացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ը շարունակելու է աջակցել Արցախի դպրոցներին՝ նյութատեխնիկական վերազինման հարցերում: Կողմերը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համատեղ իրականացվող այլ ծրագրերի շուրջ ևս՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով դրանց հետագա զարգացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը և պաշտոնատար այլ անձինք:   ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին