Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը քրեակատարողական հիմնարկների նոր պետեր է նշանակել

Պաշտոնական
ab0919989370cc0d0ebeaf637578bf06

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով՝ չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել: Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը փոխադրման կարգով  նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի  պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով  նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետ Ավետիս Ստեփանյանը փոխադրման կարգով  նշանակվել է «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը փոխադրման կարգով  նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն