Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանհեթենում պայթյունի պատճառով երկու շենք է փլուզվել

Հասարակություն
150327001924_manhattan5_624x351_getty

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում գազի պայթյունից երկու շենք է փլուզվել։ Տուժել է նվազագույնը 12 մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում է։ Շենքերը գտնվում են Նյու Յորքի համալսարանի մոտակայքում։ Այս մասին հայտնում է bbc-ն։ Նյու Յորքի քաղաքապետը հայտնել է, որ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը, ինչն էլ, ըստ ամենայնի, շենքերից մեկի առաջին հարկում կառուցվող ճապոնական ռեստորանի շինարարների մեղքով է եղել։ Քաղաքային իշխանությունները կոչ են անում բնակիչներին՝ չբացել պատուհանները՝ օդի աղտոտվածության պատճառով։ 150327001354_manhattan3_624x351_epa 150327001228_manhattan1_624x351_epa