Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք դուրս ենք գալու՝ այլևս տուն չվերադառնալու պայմանով». Ժ. Սեֆիլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan

«Ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ ենք սկսելու»,-այսօր հայտարարել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Նա չի բացառում, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները կդիմեն բռնի գործողությունների, եթե իշխանությունները զենք գործադրեն. «Ապրիլի 24-ին որևէ խժդժոց չենք իրականացնելու քաղաքում, մենք այդ օրը նույնպես հարգելու ենք զոհերի հիշատակը, իսկ օրվա երկրորդ կեսին հավաքվելու ենք մի հատվածում և սկսելու ենք մոբիլիզացիան: Մենք դուրս ենք գալու՝ այլևս տուն չվերադառնալու պայմանով»: Նոր գյուտեր, ըստ Սեֆիլյանի, չեն լինելու, միայն ու միայն ժողովրդի կամքի պարտադրմամբ կարող է լինել իշխանափոխությունը. «Մենք խաղաղ բնույթով ենք դա անելու։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու քաղաքի որեւէ մասում։ Կարծում եմ՝ օրեցօր հոսքը կավելանա։ Խոսքը շուրջօրյա հանրահավաքների մասին է։ Մենք կվերադառնանք տուն, երբ ռեժիմը կհեռանա, իսկ դա կլինի օրերի ընթացքում»: