Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
screenshot00004

Անհոգ զվարճությունների, նրբաճաշակ սալոնային զրույցների, սիրախաղերի, պարահանդեսների աշխարհ. «Մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ»` Մադամ Պոմպադուրի հայտնի խոսքերը դարձան ռոկոկոյի դարաշրջանի չհայտարարված կարգախոս : Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Գալանտ դար» խորագիրը կրող 18-րդ դարի ֆրանսիական փորագրանկարչութան ցուցադրություն Պատկերասրահի պահուստներից: Ֆրանսիական վարպետների ավելի քան 800 աշխատանքներից ներկայացված են 45-ը: Գալանտ ոճի մեծ վարպետներ էին Անտուան Վատտոն, Ֆրանսուա Բուշեն, Ժան-Օգյուստ Ֆրագոնարը, որոնց գեղանկարները առավել հաճախ էին վերարտադրում փորագրանկարիչները: Ցուցադրությանը ներկայացված են Գրյոզի, Շարդենի բնօրինակների վերատպությունները: Փորագրանկարներից բացի, ցուցադրված են գեղանկարներ, գրքային գրաֆիկա, որն ի դեպ առանձնակի բարձր էին գնահատում ժամանակակիցները, կիրառական արվեստի գործեր։ Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 15-ը։