Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեկան հաշվետվություն՝ Սևանա լճի մասին

Քաղաքականություն
sevan

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 25-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2014 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը: Հաշվետվության մեջ նշված է. «Փորձագիտական հանձնաժողովը, ղեկավարվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով, փորձագիտական հանձնաժողովի կանոնադրությամբ  տարեկան աշխատանքային ծրագրով, հաշվետու ժամանակաշրժանում իրականացրել է Սևանա լճի էկոհամակարգի, բնական ռեսուրսների վերականգնման, վերարտադրության, պահպանման օգտագործման վերաբերյալ ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզերի կողմից ներկայացված ծրագրերի, նախագծերի  առաջարկների փորձագիտական եզրակացությունները, ինչպես նա իր իրավասության սահմաններում տվել է լճի հիմնահարցերի հետ կապված խորհրդատվական, գործնական առաջարկություններ: Հանձնաժողովի գործունեության համար ուղեցույց է հանդիսացել 2014թ. աշխատանքային ծրագիրը, որում ներառված էին Սևանա լճի բնական պաշարների պահպանության, վերարտադրության  արդյունավետ օգտագործման հիմնահարցերի վերաբերյալ ներկայացված մշակումների փորձաքննության խնդիրները: Հաշվետու ժամանակաշրջանում փորձագիտական հանձնաժողովը բացի ծրագրային հիմնահարցերից նիստերում քննարկել փորձագիտական եզրակացություններ է ներկայացրել հետյալ նախագծերի, ծրագրերի  առաջարկությունների վերաբերյալ. 1.         Քննարկվել է Սևանա լճի  պահպանության փորձագիտական հանձնաժողովի` 2013 թ. գործունեության հաշվետվությունը  կատարվել եզրահանգումներ հետագա  գործունեության վերաբերյալ: 2.         Քննարկվել է «Արփա-Սևան թունելի հիմնանորոգում» ծրագրի կատարման գործընթացը 01.03.2014թ. դրությամբ  տրվել է փորձագիտական եզրակացություն: 3.         Քննարկվել է ոռոգման նպատակով 2014 թ. Սևանա լճից ջրառի Սևան- Հրազդան էներգետիկ–ոռոգման համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը  տրվել եզրակացություն: 4.         Քննարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը տրվել փորձագիտական եզրակացություն: 5.         Քննարկվել են ձկների նոր տեսակների ոչ հիմնավորված ներմուծման  բնապահպանական այլ խախտումների դեմ պայքարի մեխանիզմները  ներկայացվել առաջարկություններ ՀՀ բնապաhպանության նախարարությանը: 6.         ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությամբ քննարկվել է Սևանա լճից լրացուցիչ 120 միլիոն մ3 ջրի բացթողման հարցը  եզրակացությունում առաջարկվել է Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողման ծավալը սահմանել 100 միլիոն մ3: 7.         Քննարկվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման  օգտագործման միջոցառումների 2015 թվականի տարեկան ծրագրերը» հաստատելու մասին  տրվել է փորձագիտական եզրակացություն: 8.         Քննարկվել է իտալական աշխարհագրական հետազոտությունների կազմակերպության կողմից Սևանա լճի հատակի հետազոտման վերաբերյալ առաջարկությունը , հաշվի առնելով, որ ջրի էկոհամակարգի անկայուն վիճակում ցանկացած միջամտություն կարող է հատակում մեկուսացված օրգանական նյութերը մտցնել շրջանառության մեջ  վատացնել լճի վիճակը, տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն: 9.         Քննարկվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից մշակված «ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր» նախագծի երեք անգամ ներկայացված տարբերակները տրվել փորձագիտական եզրակացություն: Նախագծում արտաքին լցակույտերի, կույտերի տարրալվացման հարթակի  թափոնակույտերի տարածքից մակերութային ջրերի հեռացման  ռեկուլտիվացման միջոցառումների բացակայության վերաբերյալ կատարվել են առաջարկություններ, որոնք, ըստ պատվիրատուի կողմից ներկայացված տեղեկատվության, նախագծում հաշվի են առնվել: 10.       Քննարկվել է ՀՀ Սյունիքի մարզի «Որոտան» ՓՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումները տրվել է փորձագիտական եզրակացություն ՀՀ բնապահպանության նախարարությանը: 11.       ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի  բնական պաշարների նախարարության Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնասիրվել է Գեղարքունիքի մարզում գտնվող «Արգիճի», «Մարտունի», «Վարդենիկ»  «Անի» ՓՀԷԿ-ի կառուցվածքների տեխնիկական վիճակը 22 հունիսի 2014թ. դրությամբ ներկայացվել ՀՀ կառավարություն, մասնավորապես առաջարկվել է «Անի» ՓՀԷԿ-ի սեփականատիրոջը զրկել լիցենզիայից: 12.       Քննարկվել է «Սևանի Իշխան» ՓԲԸ–ի կողմից մշակված «Սևանի իշխանի մանրաձկան» աշխատանքային նախագիծը տրվել է փորձագիտական եզրակացություն: 13.       Մշակվել է Սևանա լճի  ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման կարգը  զեկուցվել «Սևանա լճի համար ՇՄՏՄՀ» աշխատաժողովում: Կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 04.09.2014թ N 947-ն որոշումով: Հանձնաժողովի անդամները ծրագրային, նախարարությունների  անհատ ձեռներեցների կողմից ներկայացված խնդիրների ուսումնասիրությունը  համապատասխան առաջարկությունների մշակումն իրականացրել են շահագրգիռ  կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղերում նախնական ուսումնասիրությունների տվյալների հիման վրա: Հանձնաժողովի անդամները Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ելույթներ են ունեցել հեռուստատեսությամբ  թղթակցել մամուլում»: