Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեզ նշանակող մարդիկ են անիմաստ ու անհեթեթ». Ն. Փաշինյանը՝ մենաշնորհների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
նիկօլ

ԱԺ-ում այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահին տեղեկացրեց` եթե Երեւանում շաքարավազը 395 դրամ է, ապա հարեւան Թբիլիսում` 262 դրամին համարժեք է. «Ձեր կարծիքով` ի՞նչ կապ ունի սա այն իրողության հետ, որ ՀՀ շաքարավազ ներկրում է մեկ անձ ու դա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ուսումնասիրե՞լ եք արդյոք այն փաստը, որ Սերժ Սարգսյանը 2014թ. հունվարին Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Բռնո քաղաքի հայ բնակչի հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀ շաքարավազի ներկրումը մենաշնորհային է, պատասխանել էր` բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրե՞ն: Պարոն Շաբոյան, ձեր հանձնաժողովի կանոնադրությամբ նշված է, որ դուք պետք է պայքարեք պետական հովանավորչության դեմ, հնարավորություն չտաք պետական ապարատին իր լծակներով մենաշնորհներ ստեղծել»: Բացի այդ, պատգամավորը տեղեկացրեց, որ Ավստրիայում բանանն արժե 500 դրամ, իսկ ՀՀ-ում` 1300 դրամ. «Այստեղ եւս կա մենաշնորհ, որը տիրապետում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը: Այս փաստերը ուսումնասիրե՞լ եք ու արե՞լ եք համապատասխան հետեւություններ: Հայտնի է, որ առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ՀՀ բանան չեն ներկրում կամ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի շաքարավազ չի ներկրվում: Որքանո՞վ են այդ տեղեկությունները իրականությանը համապատասխանում»: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կոպիտ պատասխան տվեց պատգամավորին. «Ձեր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք անհեթեթություն են ու անիմաստ: «Ալեքսգրիգ»-ը միայն շաքարավազի հումք է ներկրում ու տեղում է արտադրել: Իսկ «Քեթրին» ընկերության` բանանի ներկրման գերիշխող դիրքը բացահայտվել է ու ենթարկվել պատասխնատվության»: Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ. «Հիմա ձեզ թույլ եք տալիս որակում տալ` անիմաստ, անհեթեթ, իսկ եթե ձեր պատասխանները կողքից լսեիք, կիմանայիք` որն է անհեթեթն ու անիմաստը: Նույնը վերաբերում է ձեր գործողություններին: Ինչպես նաեւ` ձեզ նշանակող մարդիկ են անիմաստ ու անհեթեթ»: «Պարոն Փաշինյան, ես ձեզ կոչ եմ անում պահպանել էթիկայի կանոնները ու մնալ չափի մեջ, խոսել տնտեսագիտական լեզվով, այլ ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել: Երեւանի ամենամեծ հաճախելիություն ունեցող խանութում շաքարավազի մանրածախ գինը 369 դրամ է: Դուք հիմա ինչ-որ թվեր եք ներկայացնում այլ երկրներից, որոնց իրականության հետ համապատասխանության վրա ես շատ կասկածում եմ»: