Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկացին 40 տարի թույլ չի տվել բեմադրել այս ներկայացումը (տեսանյութ)

Հասարակություն
SFm4Y7P0oK4

5 երկրի 10 արտիստ հայ բալետի պարողների հետ համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը բալետի լեզվով։ «Զույգ արեգակներ» ներկայացումը Ռուդոլֆ Խառատյանը բեմադրել է Նարեկացու  «Մատյան ողբերգության» հիման վրա։ Մտահաղացումը 40 տարի առաջ է ծնվել, բայց իրագործել չի հաջողվել։ Ինչպես բալետմայստերն է ասում ՝ Նարեկացին թույլ չի տվել. «Այն ժամանակ որ կարդում էի Նարեկացուն, գաղտնիք էր իմ համար։ Իսկ հիմա որ կարդում եմ, ամեն բառ հասկանում եմ՝ որտեղ է ինքը հոգու մասին խոսում, որտեղ՝ ֆիզիկական աշխարհի մասին»։ Հանդիսատեսը բեմին կտեսնի հայ նշանավոր դեմքերի ու կերպարների. Արշիլ Գորկին, Նարեկացին, Թորոս Ռոսլինը, չնայած իրենց ապրած ժամանակաշրջանների տարբերության, կհանդիպեն բեմում՝ ներկայացնելու իրենց արվեստի, մտքի, գրի ու գրականության առանձնահատկությունները։