Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Այվազյանը պատրաստ է իր «մարշրուտ»-ը տալ (տեսանյութ)

Հասարակություն
nairit41

ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր սրտնեղեց, երբ նաիրիտցիները ասացին, որ առաջին անգամ են տեսնում նրան։ Նաիրիտցիներն արդեն 4 ամիս է՝ ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով աշխատավարձի մարման հստակ ժամանակացույց եւ գործարանի վերագործարկում։ «Էդ որ ասում է՝ առաջին անգամ ենք մարդկանց մեջ ձեզ տեսնում, դուք մարդկանց մեջ ման եկեք, ես էլ իմ մարդկանց մոտ եմ ման գալիս։ Սրանից հետո ես իմ մարշրուտը կտամ, որ ինձ տեսնեք»,- ասաց Այվազյանը։ Այսօր պատգամավորը ծանոթացավ նաեւ նաիրիտցիներից մեկի հետ, երբ վերջինս փորձում էր ճշտել, թե ինչու են իրեն առանց վերջնահաշվարկի ազատել աշխատանքից, թեեւ 25 տարի աշխատել է կաուչուկի արտադրությունում. «Շատ հաճելի է, Վարդան Այվազյան»։