Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեզվակռիվ Զ. Փոստանջյանի եւ Ս. Ֆարմանյանի միջեւ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d7eebef3253e6fed430054b87642a47f

ԱԺ-ում այսօր հարց ուղղելով ԱԺ նախագահին՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ո՞ւր է Գազի հանձնաժողովի աշխատանքների եզրակացությունը, որը դեռ նախորդ քառօրյային պետք է քննարկեին: Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ այն պատրաստ է, շուտով նախագիծը կբաժանեն պատգամավորներին ու այս քառօրյայի ընթացքում կքննարկեն: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ, որն ուղեկցվեց միմյանց վիրավորելով: Տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ իրենից աջ նստող երիտասարդները (նկատի ունենալով Սամվել Ֆարմանյանին-խմբ.), որոնք մի քանի կուսակցություն են հասցրել փոխել, պետք չէ ավելորդ խորհուրդներ տան: Սամվել Ֆարմանյանն իր հերթին ասաց, թե տիկին Փոստանջյանն ավելի լավն է տանը, ինչպես երեկ տեսան հեռուստատեսային հաղորդմամբ, քան թե ԱԺ-ում. «Պետք է ընդունել, որ մասնագիտական առումով կա անգրագիտություն»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անջատեց բարձրախոսները եւ վրդովված ասաց. «Նիստ վարող կա այստեղ, սա շուկա չէ, ի»: ԱԺ-ն սկսեց քննարկել Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայերի, հույների, ասորիների ցեղասպանության հարցը, որը ԱԺ ամբիոնից ներկայացրեց Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի համանման նախագիծը մերժվել էր, որի մեջ ներառված էր նաեւ եզդիների ցեղասպանության փաստը: Ի դեպ, ԱԺ-ում քննարկմանը ներկա են նաեւ հույն եւ ասորի համայնքների ներկայացուցիչները: