Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանին արյունքամ չլինելու տարբերակ կա. Ժիրայր Սեֆիլյան

Քաղաքականություն
նախախ

Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձել է սահմանի լարված իրավիճակին ու մեր զոհերին՝ հանդես գալով առաջարկով. Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի մեծ մասը զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդներ են, որոնք դեռևս ժառանգ չունեն: Սա արյունաքամություն է և գենոֆոնդի սպառում: Տարիներ շարունակ բազմիցս խոսվել է այս մասին և առաջարկվել է սահմանը պաշտպանելու ավելի արդյունավետ ու անվտանգ տարբերակ: Սակայն մինչ օրս այդ առաջարկությունը չի ընդունվել: Ռեժիմի հեռացումից հետո հիմնովին վերանայվելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության համակարգը: Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից և զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ: Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով և այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված և, ամենակարևորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս թվով պայմանագրային զինծառայողներ: